Nyut.am | Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց
Yerevan, 21.August.2018,
--
:
--
,

Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց


Երևանի մի շարք թաղամասերում գտնվող մանկական խաղահրապարակները երեխաների համար բնավ ապահով չեն: Սա իհարկե նորություն չէ, բայց այս խնդրով առաջին լուրջ ուսումնասիրությունը նոր է սկսվում կատարվել: Իրականացնողն էլ Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն հասարակական կազմակերպության թիմն է՝ Մարի Չակրյանի նախաձեռնությամբ: Մարին երեք երեխաների մայրիկ, ակտիվ քաղաքացի ու միաժամանակ լրագրող լինելով՝ որոշել է բարձրաձայնել խաղահրապարակների խնդիրները: Նա մասնակցել է Արևելյան գործընկերության քաղհասարակության ծրագրին, որի շրջանակներում հայտարարվել էր անհատ քաղաքացիների աջակցություն՝ որոշակի գաղափարի իրականացման համար: Ծրագիրն իրականացվում է վեց երկրներում՝ Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան: Արդյունքում ընտրվել էր 20 ծրագիր, որից երեքը՝ Հայաստանից, այդ թվում Մարիի՝ մանկական խաղահրապարակների խնդրի վերաբերյալ:

Մարին պատմում է, որ նախ և առաջ որպես մայր իրեն միշտ հուզել է մանկական խաղահրապարակների խնդիրը, քանի որ Երևանի բազմաթիվ թաղամասերում գտնվող այդ խաղահրապարակներից ոչ բոլորն են անվտանգ երեխաների համար:

Ավանում իրենք հայտնաբերել էին, որ հսկայական գազատարի բաժանարարը գտնվում է խաղահրապարակի տարածքում ու պարսպապատված չէ: Ունեն դեպքեր, երբ հոսանքի տրանսֆորմատորի անմիջապես հարևանությամբ դրված է սղարան: Խաղահրապարակի որոշ հատվածներում փափուկ հողի փոխարեն բետոն է արված: Եվ հարց է առաջանում՝ ձողերի վրա վարժանքներ անող երեխան, եթե հանկարծ ընկնի, ամենայն հավանականությամբ ոտքը կամ ձեռքը կվնասի: Խաղահրապարակի հարևանությամբ գտնվող աղբարկղերում հանդիպել են գարեջրի, շամպայնի շշեր: Այս և այլ շատ խնդիրներ կան այսօր, որ լուծված չեն:

Մեկ այլ խնդիր էլ համարում եմ այն, որ շատ դեպքերում վնասված մարզասարքը կամ խաղահրապարակի օրինակ՝ զսպանակավոր ճոճանակը անհետացել է:
«Ինձ միշտ հետաքրքրում էր՝ արդյոք գույքագրում չի՞ կատարվում, չի՞ հսկվում: Ի վերջո այդ մարզասարքերը թանկ են, չէ՞: Անընդհատ փորձել եմ գտնել ինչ–որ օրենք, որոշում, բայց չեմ գտել: Միայն այն եմ հասկացել, որ քաղաքապետարանը դրանք սարքում է, իսկ բարեկարգման, պահպանման խնդիրը մնում է թաղապետարանի վրա: Հասկանալու համար, թե ինչ գումարներ են ծախսվել բակային խաղահրապարակների կառուցման համար, հարցում արեցինք և բավական ծավալուն պատասխան ստացանք: Պարզ էր, որ այդ աշխատանքների համար պատկառելի գումարներ են ծախսվում: Այսինքն՝ ծախսվում է գումար, արվում է աշխատանք, բայց գոնե արվի ինչ–որ ստանդարտներին համապատասխան՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար»,– պատմեց նա:
Մարիի խոսքով կան ստանդարտներ, որոնք շատ հեշտությամբ կարելի է ներդնել մեզ մոտ: Այժմ նրանք խորհրդակցում են ճարտարապետի, իրավաբանի հետ՝ իմանալու, թե մեզ մոտ ինչ ստանդարտներ են կիրառվում: Միաժամանակ այս օրերին էկոլոգիական մոնիթորինգի նպատակով Երևանի բոլոր 12 վարչական շրջանների մոտ 30 խաղահրապարակներից նմուշառումներ են իրականացրել՝ հասկանալու, թե այդտեղ փոշու, ծանր մետաղների ինչպիսի չափաբաժին կա:

Նմուշառումների պատասխանը կլինի մոտ մեկ ամսից: Քանի որ նմուշառում իրականացնելու պահին հողը թաց է եղել, այն պետք է լաբորատորիայում չորացնել: Ստանդարտների մասին տեղեկություններն էլ կունենան 10 օր անց: Մոտավորապես մեկ ամիս հետո էլ կունենան որոշակի պատկեր, ինչպես Մարին է ասում՝ օրենսդրական, իրավական առումով գուցե ոչ լիարժեք: Նրանք նաև ակնկալում են համագործակցել թաղապետարանների հետ: Շեշտում է, որ իրենց նպատակը այդ կառույցներին քննադատելը չէ, այլ հասկանալ՝ որն է խնդիրը:

Այդ նպատակով պատրաստվում են հարցումներ անել, քաղաքապետարանի ու թաղապետարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ, պատմել նպատակների մասին:

Հարցին, թե մեկ ամիս անց ձեռքի տակ պատասխան ունենալուց հետո որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, Մարին պատասխանեց, որ խնդիրը պետք է քննարկեն շահագրգիռ կողմերի հետ, դիտարկեն առաջարկները, ներկայացնեն խնդիրները և խնդրեն հետևողական լինել:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan