Yerevan, 19.July.2019,
--
:
--
,

Կոմիսար, ում մասին գիտեն քչերը

Բաքվի կոմունայի 26 կոմիսարներից 9-ը ազգությամբ հայ էին` Բաքվի Ժողկոմխորհի նախագահ Ստեփան Շահումյան, թղթակից Արմենակ Բորյան, հեղափոխական կոմիտեի անդամ Սողոմոն Բոգդանով, Պարենի նարկոմի տեղակալ Արամ Կոստանդյան, Բաքվի պարետ Բաղդասար Ավագյան, Բաքվի Խորհրդի տեղեկագիր» թերթի խմբագիր Սուրեն Օսիպյան, Գրիգորի Կորգանով (Ղորղանյան), Թադևոս և Արսեն Ամիրովներ (Ամիրյաններ): Փորձելով ներկայացնել հայ ժողովրդի արժանի հայորդիներից որոշակիորեն անհայտ, կամ արդեն մոռացված դեմքերին` ստորև մանրամասնենք Արսեն Ամիրյանի հասարակական-քաղաքական գործունեությունը: Նշենք, որ հենց Արսեն Ամիրյանի անունով է կոչված Երևանի Ամիրյան փողոցը: Արսեն Ամիրյան` հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, ծնվել է 1881 թ-ի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1898 թվականին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։ Ամիրյանը գաղափարական բարդ ուղի է անցել։ 1902-1906թթ. հարել է ՀՅԴ-ին։ 1906 թվականին լույս է տեսել Ամիրյանի` «Ժամանակն է սթափվելու», իսկ 1907 թվականին՝ «Դաշնակցության Կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով), որտեղ մերկացրել է այդ կուսակցության քաղաքականությունը։ 1905-1907 թվականներին` ռեակցիայի տարիներին, ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910 թվականին բանտից դուրս գալուց հետո Ամիրյանն անցել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-պրոպագանդիստական գործունեութուն է ծավալել: Բաքվի Ժողկոմխորհուրդը ձեռնամուխ եղավ սոցիալ-տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև կազմակերպեց Կարմիր բանակի զորամասերի ստեղծումը, որն անմիջապես դուրս եկավ Կովկասյան մուսուլմանական բանակի դեմ: Բաքվի Խորհուրդը բաղկացած էր բազմաթիվ քաղաքական ուժերից և բոլշևիկներն այնտեղ մեծամասնություն չէին կազմում: Այս պարտությունների ֆոնին 1918 թվականի հուլիսի 25–ին աջ էսեռների, մենշևիկների և հայ դաշնակների կոալիցիան Բաքուն պաշտպանելու համար որոշեց հրավիրել անգլիական ուժերին` որպես հակակշիռ թուրքերին: Դրանից հետո Բաքվի Ժողկոմխորհը իր լիազորությունները հանձնեց նոր ժամանակավոր իշխանությանը՝ Ցենտրկասպիային, որ կազմված էր աջ էսեռներից, մենշևիկներից և հայ ազգայնականներից: Բաքվի կոմունայի բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ էր նաև Ա. Ամիրյանը։ 1917-1918թ թվականին խմբագրել է «Բակինսկի Ռաբոչի» թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել է աշխատավորությանը, մերկացրել է կոմունայի թշնամիներին։ 1917 թվականի հոկտեմբերին Պետերբուրգում իշխանության գրավումից անմիջապես հետո Բաքվում ստեղծվեց բանվորների, գյուղացիների և զինվորների պատգամավորների` Բաքվի խորհուրդ, որը, հենվելով ՀՅԴ վրա, 1918 թվականի ապրիլին իր ձեռքը վերցրեց Բաքվի իշխանությունը: Նոր իշխանությունը կազմեց գործադիր օրգան՝ Բաքվի Ժողկոմխորհ, որի մեջ մտան բոլշևիկներն ու ձախ էսեռները: Բոլշևիկյան իշխանության անդամները մտադրվեցին հեռանալ բաքվից Աստրախան, որը գտնվում էր բոլշևիկյան իշխանության տակ: Սակայն նոր իշխանությունը հետապնդեց և ետ վերադարձրեց Բաքվից հեռացած նավերը, որոնց վրա գտնվում էին բոլշևիկները: Նրանցից 30-ին ձերբակալեցին մեղադրելով «առանց ժողովրդական գումարների ծախսերի հաշվետվության փախուստի փորձի, ռազմական գույքի հափշտակման և դավաճանության» մեջ: Բոլշևիկներին պիտի դատեր ռազմադաշտային դատարանը, սակայն, ինչպես ասում են, շաբարը ուրբաթից շուտ եկավ՝ սկսվեց թուրքական զորքերի նոր արշավանքը Բաքվի վրա: Նոր կառավարությունը անկարող եղավ պաշտպանության և, փաստորեն, հանձնվեց թուրքերի ողորմածությանը: Ճիշտ է, դրանից առաջ նրանք բանտից ազատեցին բոլշևիկներին, նրանց տալով փրկության շանս: Երբ իշխանությունը Բաքվում բոլշևիկների ձեռքում էր, Թադևոս Ամիրովը իր ջոկատով կռվում էր նրանց կողմից: Լինելով ազդեցիկ դաշտային հրամանատար` Թ. Ամիրովն առաջինը բարձրացավ «Թուրքմեն» շոգենավ և հետո այնտեղ տեղավորեց բանտից ազատված բոլշևիկներին: Նրա այս քայլը բացատրվում է նրանով, որ բոլշևիկ ակտիվիստներից մեկը` Արսեն Ամիրովը, Թադևոսի հարազատ եղբայրն էր: Այսպես հայ դաշնակ խմբապետ Թադևոս Ամիրովը խորհրդային պատմագրության թեթև ձեռքով դարձավ Բաքվի 26-րդ կոմիսարը: Սակայն «Թուրքմեն» շոգենավը, որի վրա հայտնվեցին բոլշևիկները, Աստրախանի փոխարեն ուղևորվեց Կրասնովոդսկ, որը գտնվում էր հակաբոլշևիկյան Անդրկասպյան ժամանակավոր կառավարության վերահսկողության տակ: Այստեղ բոլշևիկները նորից ձերբակալվում են և անգլիական զինվորականության ճնշման տակ Անդրկասպյան ժամանակավոր կառավարությունը որոշում է նրանց գնդակահարել: Վերջիններին հայտնում են, որ նրանց ուղարկում են Հնդկաստան: Կրասնովոդսկից Աշգաբադ ճանապարհի կեսին գնացքը կանգ է առնում, և Բաքվի Ժողկոմխորհրդի 26 կոմիսարներին գնդակահարում են ավազուտների մեջ: Խորհրդային տարիներին աներկբա հերքվում էր Բաքվի կոմունայի ներսում առկա իրական դեպքերի նկարագրութունն ու պատմական փասատականությունը, սակայն հարկ է շեշտել, որ Անդրկովկասի հեղափոխական իրադարձությունները ունեին ոչ միայն դասակարգային, այլև ազգայնական բաղադրամասեր: Տվյալ դեպքում այն արտահայտվեց թուրք-թաթարական և հայկական ազգայնականների՝ մուսաֆաթների և դաշնակների հակամարտությամբ: Առաջինները հենվելով թուրքական աջակցության վրա` հակամարտում էին ոչ միայն բոլշևիկների, այլև հայկական զինված ջոկատների դեմ: Իսկ հայկական զինված ջոկատները կազմում էին Բաքվի կոմունայի Կարմիր Բանակի հիմնական կորիզը, քանի որ բոլշևիկների ուժերը, չնայած Խորհրդային Ռուսաստանի օգնությանը, բավարար չէին: Հակամարտությունը հայերի և կովկասյան թաթարների միջև կրում էր նաև կրոնական բնույթ: Այն ավելի էր սրում, դաժանացնում հայերի ու մուսուլմանների պայքարը: Եթե դրան գումարենք նաև գաղափարական այն հակասությունները, որ կային հեղափոխական տարբեր խմբավորումների միջև, ապա պարզ կդառնա, թե ինչու ձերբակալվեցին այն 36 բոլշևիկները, որ գտնվում էին Աստրախանի ճանապարհին: 1980-90-ական թվականների քաղաքական ցնցումների հետևանքով զոհվածների աճյուններին նորից անհանգստություն պատճառեցին: Բաքվի կոմունայի գործունեությունը նոր Ադրբեջանում համարեցին «հայկական դավադրություն» և 2009 թվականին ապամոնտաժեցին Բաքվի 26 կոմիսարների հուշահամալիրը, իսկ աճյունները թաղեցին Գովսանյան գերեզմանատանը, ինչպես հայտարարվեց` «մուսուլմանական, քրիստոնեական և հուդայական կրոնական գործիչների մասնակցությամբ և համապատասխան ծիսակարգով»: Սա մի տեսակ ծաղր է` ուղղված հեղափոխականների հիշատակին, եթե նկատի ունենանք, որ նրանց մեծամասնությունը աթեիստ էր: Արմեն Հովասափյան (Ֆեյսբուք)
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan