Ереван, 14.Ноябрь.2018,
--
:
--
,

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի 100-ամյա շենքի հիմնանորոգման խնդիրը լուծում կստանա (ֆոտոշարք)


Դիլիջանում 1979թ-ին բանահավաք և գեղանկարիչ Հ. Շարամբեյանի նախաձեռնությամբ բացվեց ժողովրդական արվեստի թանգարան, որն այսօր Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մասնաճյուղն է: Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից է` կառուցված 18-րդ դարավերջին: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին (Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրը) և ծառայել է որպես ամառանոց: Մ. Դոլուխանյան-Թումանյանը հայտնի է հասարակական ակտիվ գործունեությամբ. նա 1890-ականներին համիդյան կոտորածներից փրկված գաղթականների համար Դիլիջանում սեփական միջոցներով գորգագործական ֆաբրիկա է բացել, 1919-1920թթ.` որբանոց և արհեստանոցներ: Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրել են պետությանը:

Ժամանակին այս սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի շենքում հյուրընկալվել են Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի գեղանկարիչներ, երաժիշտներ: Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն է եղել, ով էլ շենքը վերածել է ժողովրդական արվեստի թանգարանի:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Տավուշի մարզպես Հովիկ Աբովյանի և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղղեկցությամբ այցելեց նաև այս թանգարան, որի 9 ցուցասրահներում այսօր ներկայացված է ավելի քան 500 նմուշ՝ ժամանակակից հայ ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական իրեր:

Թանգարանի տնօրենն ու աշխատակիցները նախարարին և մյուս հյուրերին հանգամանորեն ներկայացրեցին թանգարանի վերանորոգման, տեխնիկական վերազինման, ցուցասրահների բարեկարգման խնդիրները: Նախարարն ինքը նկատեց, որ շենքը հիմնանորոգման կարիք ունի, ինչը բնականաբար չի կարող արվել թանգարանի միջոցներով:

«Թանգարանի հիմնական խնդիրը ֆոնդերի և շենքի պահպանությունն է. հարուստ հավաքածու ունենք, որ պահպանության կարիք ունեն: Տիկին նախարարը տեսավ, թե ինչ վիճակում է գտնվում շենքը և խոստացավ, որ մյուս շաբաթ մասնագիտական խումբ կգա, կգնահատի իրավիճակը և հետագայում վերանորոգման աշխատանքներ կտարվեն, ոչ թե կոսմետիկ, այլ հիմնավոր վերանորոգման»,- մեզ հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Գևորգ Մակվեցյանը` նախարարի այցն արդյունավետ գնահատելով. «Նա անձամբ իր աչքով տեսավ` ինչ վիճակում է թանգարանը»:

Տնօրենի խոսքով` շատ գոհ են թանգարանի այցելուների թվից. «Դիլիջան այցելած գրեթե յուրաքանչյուր մարդ գալիս է մեր թանգարան, քանի որ այն հետաքրքիր հավաքածու և պատմություն ունի: Միայն շենքն իր 100-ամյա պատմությամբ, իր բնակիչներով և այցելուներով արդեն իսկ մեծ գրավչություն ունի: Այսօր մենք միայն ուզում ենք, որ մեր այցելուներն ավելի բարեկեցիկ թանգարան տեսնեն»,- ընդգծեց նա:

Հասմիկ Պողոսյանն էլ շեշտեց, որ Շարամբեյանի անվան թանգարանի մասնաճյուղի վիճակը բավականին մտահոգիչ է. «Լուրջ խնդիրներ կան` սկսած շենքի վերականգնման հարցից վերջացրած այդ թանգարանի հայեցակարգի հստակեցմամբ»,- նկատեց նա` ընդգծելով, որ տեղում ֆիքսեցին խնդիրները և այն, ինչ հնարավոր է այսօր լուծել, շատ արագ կլուծվի. «Մինչև տարվա վերջ նախագծի հարցն էլ կլուծենք, քանի որ առանց նախագծի որևէ ներդրումային ծրագրի մասին չենք կարող խոսել, մյուս հարցերն էլ աստիճանաբար լուծում կստանան»:

Անի Ռափյան

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan